Կարևոր իրադարձություններ

Հարավային Սուդանը զանգվածային սովի եզրին է. ՄԱԿ

16 Հունիս, 2019 17:37
Հարավային Սուդանը զանգվածային սովի եզրին է. ՄԱԿ

Հարավային Սուդանում ծավալվող հակամարտությունը, որն ուղեկցվել է բնակչության տեղափոխությամբ, երաշտով և սննդամթերքի գնաճով, պարենի առումով ծայրահեղ իրավիճակի է հանգեցրել: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, երկրի բնակչության 61%-ի մոտ թերսնում կա, բազմաթիվ բնակիչներ հայտնվել են սովի եզրին:

ՄԱԿ-ի զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության, Համաշխարհային պարենային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, հաղորդվում է, որ այս տարվա հուլիսի վերջին Հարավային Սուդանի 6,96 մլն բնակչի մոտ պարենի պակասուրդ կլինի, 21 000-ից ավելին սովամահ լինելու եզրին կհայտնվեն:

ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ ներկայիս ճգնաժամը կարող է խորանալ և կոչ է արել միջազգային հանրությանը օգնության հասնել աֆրիկյան երկրի ժողովրդին: Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակ կազմակերպությունները կընդլայնեն Հարավային Սուդանի՝ ամենից տուժած շրջաններում հումանիտար օգնության տրամադրումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին