Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Ստացված տեղեկությունների հիման վրա հիշյալ ստորաբաժանման ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ' համագործակցելով ոստիկանության Էրեբունու, Թումանյանի և այլ բաժինների ծառայողների հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել, որի ընթացքում բերման ենթարկված երիտասարդը դանակահարել էր 63 և 24-ամյա անձանց։ Նրանցից ավագը հիվանդանոցում մահացել էր, մյուսի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։