Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը

15 Հունիս, 2019 17:14
Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը

Ասիայի պետությունները պետք է տարածաշրջանում համընդհանուր, համալիր անվտանգության նոր կառույց ստեղծելու ուղիներ փնտրեն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ասիայում փոխհամագործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: 

«Անհրաժեշտ է ուղիներ որոնել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման համար, որը հաշվի կառնի Ասիայի առանձնահատկությունները: Մենք պետք է միասին արձագանքենք մարտահրավերներին և ձեռք ձեռքի տված անվտանգության և զարգացման նոր իրավիճակ ստեղծենք Ասիայում: Ասիայում փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի կառուցումը մեր ընդհանուր նպատակն է», - ասել է երկրի ղեկավարը: 

Վերջինս կոչ է արել նաև խորացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին՝ ծայրահեղական գաղափարախոսական ալիքների ձևավորումը կանխելու համար:   

 

Լրահոս

Դիտել ավելին