Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ

15 Հունիս, 2019 16:47
Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ եւ տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին