Կարևոր իրադարձություններ

Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն. Լևոն Քոչարյան

14 Հունիս, 2019 19:32
Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն. Լևոն Քոչարյան

Համարում եմ, որ մարդկանց մոլորեցրել են, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ ի պատասխան դիտարկմանը, որ Մարտի 1-ի թեման հիմնականում կապվում է իրենց ընտանիքի հետ։

«Դա կոնկրետ նպատակ է հետապնդել, մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել», - ասաց նա։

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության թեմային՝ Լևոն Քոչարյանը նկատեց, որ առաջին շահագրգիռ մարդիկ իրենք են, որպեսզի սպանությունները բացահայտվեն։

Քոչարյանի որդին՝ լրագրողների դիտարկմանն ի պատասխան, հերքեց լուրերը, թե ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաները կազմակերպում է ինքը։

Այսօրվա ակցիայի ժամանակ հավաքվածներին պիցցա, սառը ջուր բաժանելու գործոնն էլ կրտսեր Քոչարյանը բացատրեց իր ընկերների աջակցությամբ։

Երկրորդ նախագահի որդին անդրադարձավ նաև իրենց ընտանիքի հարստացման թեմային՝ պնդելով, որ ունեցվածքը վաստակել են արդար քրտինքով, այդ ճանապարհին ապօրինություններ թույլ չեն տրվել։

 

Լրահոս

Դիտել ավելին