Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «GITI 2019»-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

14 Հունիս, 2019 18:40
ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «GITI 2019»-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունըկոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբմասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում:

Կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

Նախնական համաձայնությամբ՝ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի Հայաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին