Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել

13 Հունիս, 2019 20:27
Հակառակորդի կրակոցից Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

ԱՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
 

Լրահոս

Դիտել ավելին