Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Արման Թաթոյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ

13 Հունիս, 2019 14:33
Արման Թաթոյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի  հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի 1987 թվականի համանուն կոնվենցիայով: ԽԿԿ-ն (CPT) իրականացնում է այցեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ազատությունից զրկման վայրեր: ԽԿԿ-ի (CPT) անդամները Կոմիտեի գործունեության ոլորտի հարցերով անկախ և անաչառ մասնագետներ են:

Կոմիտեն (ԽԿԿ, CPT) լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը և հանդիսանում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման ոչ դատական մեխանիզմ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին