Կարևոր իրադարձություններ

Ջրաշենում անձրևը հեղեղել է տներն ու ցանքատարածություններ (լուսանկարներ). Factor.am

12 Հունիս, 2019 18:16
Ջրաշենում անձրևը հեղեղել է տներն ու ցանքատարածություններ (լուսանկարներ). Factor.am

Հունիսի 11-ի երեկոյան ավելի քան կես ժամ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Լոռու մարզի Ջրաշեն համայնքին: Բացի այն, որ հեղեղվել է ավելի քան 50 հա հողատարածք ու ցանքատարածություն, սելավաջրերը լցվել են նաև տները, ավտոտնակներն ու նկուղները: Անասնագոմերի հեղեղման հետևանքով էլ թռչուններ են սատկել: Վնասվել են նաև ներհամայնքային ճանապարհները: Գրում է Factor.am-ը:

«Կան տնամերձեր, ցանքատարածություններ, որ ամբողջությամբ ջրի տակ են անցել: Այս պահի դրությամբ գյուղապետարանի հողաշինարարի տրամադրած տեղեկություններով՝ վնասի չափը կազմում է 50 հա, գուցե մինչև օրվա վերջ փոփոխվի՝ մի քիչ ավելի կամ պակաս լինի: Համայնքապետարանի կողմից ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, առանձին հողօգտագործողների վնասի չափը ճշտվում է, փորձում ենք հասկանալ՝ քանի՞ հեկտար և ի՞նչ մշակաբույսեր են վնասվել: Կտրվի նաև տնտեսական գնահատում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արշակ Բաղդասարյանը: 

 

Հարցին՝ հակակարկտակայանի առկայությունը որքանո՞վ կպաշտպաներ ցանքատարածությունները, մարզպետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Հակակարկտակայանները 80-100 հա մակերեսով պաշտպանում են տարածքը: Բայց Ջրաշեն համայնքն ավելի շատ տուժել է ոչ թե կարկուտից, այլ հորդառատ անձրևից: Կարկուտը տեղ-տեղ է եկել»: 

Լոռու մարզն այս պահին ունի 46 հակակարկտային կայան, դրանցից 5-ն այս տարի տեղադրվել են Շնող համայնքում: Ջրաշեն համայնքը հակակարկտակայան չունի: Նշենք, որ նման հեղեղումներ Ջրաշենում վերջին անգամ գրանցվել են ավելի քան 20 տարի առաջ: 


 

Լրահոս

Դիտել ավելին