Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ դեռ չի ձևավորվել

12 Հունիս, 2019 08:09
«Ժողովուրդ». Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող  աշխատանքային խումբ դեռ չի ձևավորվել

«Ընթացիկ տարվա մարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սա­կայն այս ընթացքում անգամ չի ձևավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով՝ այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տևած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները և Կարեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: 


ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը, թերևս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին