Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով ցեղասպանվածների մասին Էրդողանի հայտարարությունը

11 Հունիս, 2019 20:42
Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ դատապարտելով ցեղասպանվածների մասին Էրդողանի հայտարարությունը

Նիդերլանդների խորհրդարանն այսօր գրեթե միաձայն բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Թուրքիայի նախագահի ս.թ. ապրլի 24-ի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպապանության զոհերի վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնում է կառավարությանը՝ այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին:

Միջնորդությունը հունիսի 6-ին Նիդերլանդների խորհրդարան է ներկայացրել Քրիստոնեական միության պատգամավոր Ջոել Վորվերնդինդը:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ էր արել խորհրդարանին ձեռնարկել միջոցներ `ի պատասխան այդ անընդունելի դիտողությունների:

Արտգործնախարար Ստե Բլոկը միջնորդության դեմ չի եղել, բայց հարցը թողել է խորհրդարանի որոշմանը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որում Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել է, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետեւանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին