Կարևոր իրադարձություններ

Նիկոլայ Բաղդասարյանի պատասխանը՝ իր և Վահե Գրիգորյանի նախավեթթինգային փաստական տվյալներ ներկայացնելու մասին

11 Հունիս, 2019 15:32
Նիկոլայ Բաղդասարյանի պատասխանը՝ իր և Վահե Գրիգորյանի նախավեթթինգային փաստական տվյալներ ներկայացնելու մասին

Մամուլը գրում է՝  ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգեւոր հայրեր» Վահե Գրիգորյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ ում կներկայացնեն նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ:

Shabat.am-ը կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, վերջինս հերքեց այն լուրերը,թե նա և Վահե Գրիգորյանը մոտ օրերս հանդիպում կունենան Ռուբեն Կարանզայի հետ.

«Ես Ռուբեն Կարանզային հանդիպել եմ սեմինարների ժամանակ՝ առանց Վահե Գրիգորյանի: Կարանզայի վերջին այցի ժամանակ ես նրան չեմ հանդիպել»,-նշեց Նիկոլայ Բադասարյանը

Անրադառնալով Կարանզային նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ փոխանցելուն՝ ըստ որոնց դատավորների մասով այդքան էլ «դոսեյներ» չկան՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց.

«Իրականությանը չի համապատասխանում, ոչ նման ծրագիր կա, ոչ ես իրան հանդիպել եմ: Լրագրողը, ով որ գրել ա, խառնել ա ինչ որ բան: Վահե Գրիգորյանին ՀՀ նախագահն առաջադրել Է ՍԴ թեկնածու: Չեմ կարծում,որ թեկնածուն զբաղվի օրենք մշակելով. գոնե ֆիզիկապես այդ մարդը չի հասցնի, ես էլ այս պահին չեմ զբաղվում վեթթինգային իրավական հարցի մշակումով»,-եզրափակեց Բաղդասարյանը:

Հեղինակ՝ Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին