Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Անկարա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր

11 Հունիս, 2019 10:58
Թուրքիայի Անկարա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր

Թուրքիայի Անկարա նահանգում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Անկարայի նահանգապետարանը հաղորդում է, որ ջրհեղեղի հետևանքով արդեն կա 3 զոհ, որոնցից մեկը կին է։ Տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ մի շարք փողոցներ փակվել են, հայտնում է Ermenihaber-ը։

Ամենաշատ տեղումները բաժին են ընկել Չանքայա և Էթիմեգութ շրջաններին։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD), ինչպես նաև Անկարայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործի են դրվել  փրկարար ջոկատներ և մեծ թվով տեխնիկա։

Թեմայի շուրջ հայտարարություն է արել Անկարայի նորընտիր քաղաքապետ Մահսուր Յավաշը։ Ըստ նրա՝  ջրհեղեղի տարածման պատճառ են դարձել Անկարայում ենթակառուցվացքային խնդիրները։  Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև մի շարք շենք-շինությունների:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին