Կարևոր իրադարձություններ

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

11 Հունիս, 2019 10:46
Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում կտրուկ վատացել էր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի վաղ, հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

 

Լրահոս

Դիտել ավելին