Կարևոր իրադարձություններ

Կանխվել է 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումը

10 Հունիս, 2019 17:33
Կանխվել է   57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումը

Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով, կանաչավուն, սուր հոտով բուսական զանգված, 5,3 գր ընդհանուր քաշով, բաց շագանակագույն, փոշենման զանգված, 1,9 գր ընդհանուր քաշով, շագանակագույն, սուր հոտով, մածուցիկ բուսական զանգված և 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել են: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 

Լրահոս

Դիտել ավելին