Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

10 Հունիս, 2019 13:42
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

ՀՀ տարածքում հունիսի 10-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 10-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

 Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.40C
 

Լրահոս

Դիտել ավելին