Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահը

10 Հունիս, 2019 12:44
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահը

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն է, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում հունիսի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում:

Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, ընտրությունները Ղազախստանում ստվերվեցին հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով:

Այսօր առավոտյան ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում Տոկաևի օգտին քվեարկել է ընտրողների 70,76 տոկոսը, իսկ նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը, որը 2005 թվականից ի վեր առաջին ընդդիմադիր թեկնածուն է, ստացել է քվեների ընդամենը 16,02 տոկոսը։

1990 թվականից երկիրը ղեկավարող Նազարբաևի՝ մարտի 19-ին ներկայացրած հրաժարականից հետո Սենատի նախագահ Տոկաևը ի պաշտոնե ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը և ապրիլի 9-ին հայտարարել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Ղազախական ընդդիմությունը քննադատել է նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ այն որակելով «անարդար և ոչ մրցակցային»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին