Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները

09 Հունիս, 2019 11:11
Ղազախստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները

Ղազախստանում այսօր մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով 20:00-ն՝ բացի արևմտյան 4 շրջաններից, որտեղ ժամային տարբերության պատճառով քվեարկությունը կավարտվի 1 ժամ ուշ, գրում է РИА Новости-ն։

Ղազախստանի 6-րդ նախագահական ընտրություններին գրանցվել է 7 թեկնածու։ Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների 50%-ից ավելին, հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։

Հիշեցնենք, մարտին Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարական էր տվել, որից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։ 

Տոկաևը արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում է, նա առաջադրվել է «Հայրենիքի լույս» կուսակցության կողմից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին