Կարևոր իրադարձություններ

Ավինյանը հանդիպել է «Մասդար Սիթիի» գործադիր տնօրենի հետ

08 Հունիս, 2019 18:16
Ավինյանը հանդիպել է «Մասդար Սիթիի» գործադիր տնօրենի հետ

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և վերամշակվող էներգետիկայի ոլորտներում համագործակցություն զարգացնելու հնարավորությունները: Յ. Բասելայբը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանում վերոնշյալ ոււղղություններով նախագծեր իրականացնելու մտադրության մասին: Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնելու վերամշակվող էներգետիկայի չափաբաժինը և պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ օտարերկրյա ներդրումների իրականացմանը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական THALES տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Ռեմի Փոլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին