Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակում. «Բլեյան հեռացիր»

07 Հունիս, 2019 18:09
Բողոքի ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակում. «Բլեյան հեռացիր»

Երևանի Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի բակում՝ պահանջելով, որ իրենց դպրոցի շենքում տեղակայված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը չզբաղեցնի։ Ծնողները պնդում էին, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկանում է, որ դպրոցի բոլոր աշակերտներն անցնեն այն կրթական ծրագիրը, որը դասավանդվում է կրթահամալիրում։

«Բլեյան հեռացիր» պաստառնելով 181 դպրոցի բակի առաջ ակցիա անցկացնող ծնողները Աշոտ Բլեյանից պահանջում էին գրավոր հաստատել, որ իրենց դպրոցի աշակերտներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրը չի պարտադրվի։ Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշեց, որ նման մտադրություն չունի։

«Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասաց  Բլեյանը՝ հերքելով  ծնողներին հուզող տեղեկությունը։

Հիշեցնենք, որ երեկ գրել ենք, որ  Կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։ 


 

Լրահոս

Դիտել ավելին