Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը խմբակցության նիստերից չի բացակայում

07 Հունիս, 2019 14:49
Արարատ Միրզոյանը խմբակցության նիստերից չի բացակայում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խմբակցության նիստերին չեն մասնակցում:

Այսօրինակ բովանդակությամբ տեղեկատվություն էր հայտնվել մամուլի տեսության այսօրվա էջերում։

Պատճառը այն է, որ նիստերը ձանձրալի են: Լրատվամիջոցը նշել էր, որ իրենց լրագրողները անձամբ են հետևում նիստերի ընթացքին և նկատում են պատգամավորների  բացակայությունը: Shabat.am-ը կապ է հաստատել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, ով նաև հանդիսանում է Արարատ Միրզոյանի օգնականը։

Վերջինս հերքեց տեղեկությունը՝ պնդելով, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է նիստերին: Փորձեցինք կապվել նաև պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ, սակայն նա անպատասխան թողեց մեր զանգերը։

 Հեղինակ՝ Աննա Ավետիսյան

 

Լրահոս

Դիտել ավելին