Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը ցույց է տվել ԵԱՏՄ ինտեգրման տնտեսական շահը Հայաստանի համար

06 Հունիս, 2019 22:37
Տիգրան Սարգսյանը ցույց է տվել ԵԱՏՄ ինտեգրման տնտեսական շահը Հայաստանի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները:

«Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին և տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշել է Սարգսյանը:

Մասնավորապես, ԵՏՀ ղեկավարը մատնանշել է երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում և խթան է երկու երկրի տնտեսական աճի համար:  

Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ ԵԱՏՄ-ում գործում է հավասար ներկայացուցչության սկզբունք, և բոլոր երկրները ձայների միանման քանակ, ինչպես նաև վետոյի իրավունք ունեն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին