Կարևոր իրադարձություններ

Չեք պատրաստվո՞ւմ դիմել ՄԱԿ խորհրդին Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար. Ուրիխանյանը՝ ԱԳ նախարարին

06 Հունիս, 2019 15:06
Չեք պատրաստվո՞ւմ դիմել ՄԱԿ խորհրդին Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար. Ուրիխանյանը՝ ԱԳ նախարարին

ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանից ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց.

«Արդյոք Ադրբեջանի՝ առանց հայտարարելու մեկնարկած զորավարժությունները դեմարշ չէ, ոչ թե ՀՀ կամ ԼՂՀ նկատմամբ, այլ համաշխարհային միջազգային հանրության և մի շարք միջազգային կազմակերպությունների: Չեք պատրաստվո՞ւմ արդյոք դիմել ՄԱԿ խորհրդին Ադրբեջանի դոսյեն այս մասով վերանայելու համար»։

Ի պատասխան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ վերը նշված հարցը մաս է կազմում ավելի լայն մտավախությունների՝ կապված տարածաշրջանային անվտանգության ու կայունության հետ։

«Յուրաքանչյուր հարց իր ձևաչափերն ու կոնկրետ հարթակներն ունի։ Այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է և դրա շրջանակներում հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելու համար», - հայտնեց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին