Կարևոր իրադարձություններ

Ես թողնում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը․ Գաբրիել Ղազարյան

06 Հունիս, 2019 12:31
Հեղինակ՝ Գաբրիել Ղազարյան
Ես թողնում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը․ Գաբրիել Ղազարյան

Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Երկար տարիներ պատասխանատվությամբ և պարտքի մեծ զգացումով ղեկավարել եմ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտները: Այդ տարիների ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են մասսայական սպորտին, մանկապատանեկան սպորտին, երիտասարդությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր և ես լիահույս եմ, որ ոչ շատ հեռու ապագայում տեսանելի կլինեն այդ ծրագրերի արդյունքները:
Ես թողնում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, սակայն չեմ հեռանում սպորտից, քանի որ այն իմ կյանքի անբաժանելի մասն է,
դա այն աշխարհն է, որտեղ ես ապրել ու ապրում եմ և որտեղ ես դեռ շատ անելիքներ ունեմ:
Շնորհակալություն եմ հայտնում իմ աշխատակազմին, մարզաշխարհում ունեցած համախոհներին, որոնց միասնականության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հիշատակածս ծրագրերը, որոնք շատ դեպքերում առաջին հայացքից թվում էին անհնար: Ոլորտի նոր ղեկավարությանը մաղթում եմ նվիրվածություն, շրջահայացություն, մշտապես կրթվելու և ինքնազարգացման ձգտում և հուսով եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սկսված, բայց դեռևս ավարտին չհասած նախաձեռնությունները կիսատ չեն մնա ու կծառայեն ոլորտի հետագա զարգացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին