Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Խառնաշփոթ Արցախում. ո՞ւմ համար է Սամվել Բաբայանը ստորագրություն հավաքում

06 Հունիս, 2019 08:15
«Հրապարակ». Խառնաշփոթ Արցախում. ո՞ւմ համար է Սամվել Բաբայանը ստորագրություն հավաքում

«Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք․ համապատասխան թվով ստորագրությունների դեպքում կարող ես դիմել խորհրդարան` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է՝ եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու:

Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։ «Ճիշտ է, սա առաջին հերթին Սամվել Բաբայանն իր համար է անում, որովհետեւ ինքը 10 տարվա բնակության ցենզ Արցախում չունի, Հայաստանում գուցեև ունի, սակայն նման մոտեցումը դաշտ է բացում նաև Հայաստանում ապրող այլ թեկնածուների համար։

Դիցուք, ասենք, այս օրերին մեզ մոտ` Արցախում, շրջանառվում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը՝ որպես նախագահի թեկնածուի»։ Ինչո՞ւ միայն նրա, իսկ ինչո՞ւ ոչ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը,  «ծռերը» ևս կարող են հավակնել։ «Դե, հա, մենք էլ ուզում ենք հասկանալ` մեծ հաշվով, ում համար է արվում այդ փոփոխությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին