Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան

05 Հունիս, 2019 20:52
Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց  Աբովյանում՝ մասնակցելով  համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝  ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի:

Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին,  կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի:

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես դուք եք որոշում , թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ,  գյուղապետ , պատգամավոր , վարչապետ։ Ամեն անգամ թե տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի  իշխանության վերահաստատման տոն:  Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում և Հայաստանում:  Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- եզրափակեց Փաշինյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: 

Որպես թեկնածու է առաջադրվել  նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին