Կարևոր իրադարձություններ

«ՎԵՏՕ» շարժումն ավելի քան երբևէ կարևորում է համախմբումը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. ՎԵՏՕ

05 Հունիս, 2019 20:40
Հեղինակ՝ ՎԵՏՕ
«ՎԵՏՕ» շարժումն ավելի քան երբևէ կարևորում է համախմբումը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. ՎԵՏՕ

ՎԵՏՕ քաղաքական շարժումն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««ՎԵՏՕ» քաղաքական շարժումը հունիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելու է կիրակնօրյա Պատարագին:

Տարիներ շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից ուղղակի և անուղղակի կերպով հովանավորվող անձանց կողմից, որի ծայրահեղական դրսևորումն էր Վեհափառ Հայրապետի վրա կատարված հարձակումը:
Այս խառնակ օրերին «ՎԵՏՕ» շարժումն ավելի քան երբևէ կարևորում է համախմբումը միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ:

Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, «ՎԵՏՕ»-ն պատրաստակամորեն կիրականացնի Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հոգևորականների անվտանգության ապահովումը՝ զերծ պահելով ՀՀ պետականության կարևոր հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օտարերկրյա գործակալական ցանցի ոտնձգություններից:

Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կշարժվենք այս կիրակի՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ:

Տեղեկացնենք նաև, որ երեքշաբթի՝ հունիսի 11-ին, ժամը 16:00-ին, «ՎԵՏՕ» շարժումը կիրականացնի Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի արգելափակման հերթական ակցիան»:

 

Լրահոս

Դիտել ավելին