Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա

05 Հունիս, 2019 18:34
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա

 Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Համանախագահները Հայաստան էին եկել մայիսի վերջին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել են տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք հանդիպում են ունեցել Արցախի ղեկավարության հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին