Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին առնչվող նոր նախագիծ է բերում՝ ատելության մթնոլորտը մեղմելու ու լրագրողներին հորդորում է՝ «Պատրաստվեք»

05 Հունիս, 2019 12:52
Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին առնչվող նոր նախագիծ է բերում՝ ատելության մթնոլորտը մեղմելու ու լրագրողներին հորդորում է՝ «Պատրաստվեք»

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց.

«Ես մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունով եմ հանդես գալու, որն անմիջականորեն վերաբերվելու է լրատվամիջոցներին, ընենց որ պատրաստվեք»:

Մենք խնդրեցինք մի քիչ փակագծերը բացել, նա պատասխանեց.

«Ատելության եւ չարիք տարածելու մթնոլորտը նվազեցնելուն է ուղղված»: Երբ կատակեցինք՝ այս ի՞նչ ինտրիգային հայտարարություն արեցիք, հաստատ փակելու եք ԶԼՄ-ները՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, ամեն կատակի մեջ կես լուրջ բան կա, բայց նույնիսկ պետք չի նման կատակներ անել»: 


 

Լրահոս

Դիտել ավելին