Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Որտեղ և ինչպես է Նիկոլ Փաշինյանն անցկացրել իր արձակուրդը

05 Հունիս, 2019 09:28
«Հրապարակ». Որտեղ և ինչպես է Նիկոլ Փաշինյանն անցկացրել իր արձակուրդը

«Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»: Նույն օ՞րն է տեղի ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ «Երբ պաշտոնապես հաստատվի, կհաղորդենք այդ մասին»: 

Հաստատ տեղի ունենալու է, այնպես չէ՞։ «Կհաստատվի, կասենք»: Ի դեպ, վարչապետն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: 

Ինչո՞վ բացատրել այդ նախընտրությունը՝ հարցրինք պարոն Կարապետյանին։ «Դա վարչապետի ցանկությունն էր, ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»: Ի դեպ, հիշենք, որ արմատներով Նիկոլ Փաշինյանը եւս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, շենշող է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։ Ենոքավանում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մ Զիփլայնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին