Կարևոր իրադարձություններ

Գերմանացի գործարարները կորցրել են վստահությունը Մերկելի կառավարության նկատմամբ

04 Հունիս, 2019 22:53
Գերմանացի գործարարները կորցրել են վստահությունը Մերկելի կառավարության նկատմամբ

Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը մեծապես կորցրել է իր նկատմամբ վստահությունը: Այդ մասին Բեռլինում կայացած խորհրդաժողովում հայտարարել է Գերմանիայի արդյունաբերության դաշնային միության նախագահ Դիտեր Կեմպֆը:

«Մենք «մեծ կոալիցիայից» պատասխաններ են ակնկալում մեր ժամանակի գլոբալ հարցերի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք խոսել այն մասին, թե ինչպես ենք բարեկեցություն ստեղծելու վաղը: Դրա փոխարեն մեզ առաջարկվում է վեհերոտ աշխատանք մանր քաղաքական հարցերում, հնարավոր է, սոցհարցումների հաջորդ արդյունքների բարելավման հույսով:

Կոալիցիան, ինձ թույլ տվեք ասել շիտակ, կորցրել է ունեցած վստահության մեծ մասը»,- հայտարարել է Կեմպֆը: Նա հավելել է, որ «Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքները երկու «ժողովրդական կուսակցությունների» համարկործանիչ էին»:

«Մենք՝ արդյունաբերության ներկայացուցիչներս, մտահոգված ենք: Մենք մտահոգված ենք մեր երկրի, մեր հասարակության եւ մեր ձեռնարկությունների եւ ձեռնարկիչների ապագայով: Մեզ համար բարդ է հստակ տնտեսական-քաղաքական ուղեգիծ զատորոշել կառավարության աշխատանքում»,- հայտարարել է Կեմպֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

 

Լրահոս

Դիտել ավելին