Կիևի «Դինամոն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ երկարաձգել է թիմի եզրային հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի հետ պայմանագրի ժամկետը:
Նոր համաձայնագիրը գործելու է մինչ 2020 թվականը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թիմեր, այդ թվում «Բարսելոնան» և «Արսենալը»: