Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության դեպքը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

04 Հունիս, 2019 13:08
Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության դեպքը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը.  մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: 

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ  նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի բնակարաններից մեկը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 31.015.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, 30.000.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ հնաոճ պատի ժամացույց, նկարներ և հեռուստացույց՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1991թ: Քննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, 2019թ. հունվարի 10-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող սպասարկման սրահ և հափշտակել «Սամսունգ Ջ7» մոդելի բջջային հեռախոս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: 



Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին