Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Պետերբուրգում կայանա՞ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը. «Իրավունք»

04 Հունիս, 2019 09:15
Պետերբուրգում կայանա՞ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախական Նուր-Սուլթանում եւ որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երեւանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ,  սակայն Պեսկովը տեղեկացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:

ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցություններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաեւ Ալիեւը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խոսակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ դրան կհաջորդի Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կարող է լինել նաեւ եռակողմ ձեւաչափով՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան:

Իհարկե, այս լուրերի տակ տրամաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթացը:

Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը:

Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությունը, որ նա այդ մեխանիզմի հետ կապված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, եւ Մոսկվայում ապրիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձեւաչափով հայտնի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին