Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չեղարկել է ամերիկյան Boeing ընկերության հետ կնքված մեկ միլիարդ դոլարանոց պայմանագիրը

03 Հունիս, 2019 15:53
Ադրբեջանը չեղարկել է ամերիկյան Boeing ընկերության հետ կնքված մեկ միլիարդ դոլարանոց պայմանագիրը

Ադրբեջանը չեղարկել է ամերիկյան Boeing ընկերության հետ կնքված պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ մեկ միլիարդ դոլար էր կազմում: Այդ մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) պաշտոնական ներկայացուցիչ Փաշա Քեսամանսկին:

Այս համաձայնագրով Ադրբեջանը նախատեսում էր Boeing 737 MAX մակնիշի տասը օդանավ գնել: «Պայմանագիրը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել է AZAL-ի ներկայացուցիչը, գրում է Ազատությունը:

Boeing 737 MAX օդանավերի շահագործումը ողջ աշխարհում դադարեցվել է Ինդոնեզիայում և Եթովպիայում տեղի ունեցած վթարներից հետո: Դրանց պատճառը, ըստ նախնական տվյալների, գործարանային խոտանն էր:
 

Լրահոս

Դիտել ավելին