Կարևոր իրադարձություններ

Պատանի մարզիկները վերադարձել են Մոսկվայից

03 Հունիս, 2019 15:33
Պատանի մարզիկները վերադարձել են Մոսկվայից

Մոսկվայում մայիսի 31-ից հունիսի 2-ը տեղի է ունեցել միջազգային օլիմպիական ֆորում, որին մասնակցում էին պատանի մարզիկներ տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնում էին ձյուդոիստ Գոռ Դավթյանը, աթլետ Ռաֆիկ Օհանյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը եւ Մարինա Գալստյանը (սեղանի թենիս):

Ֆորումի հիմնական նպատակը պատանի մարզիկների մեջ արդար եւ մաքուր սպորտի գաղափարի սերմանումն է: Ֆորումի սկզբում մասնակիցներին ռուս հայտնի մարզիկիները ծանոթացրին օլիմպիզմի գաղափարներին, սպորտի պատմության եւ հակադոպինգային կանոնների հետ: Դրանից հետո անցկացվեց նաեւ վիկտորինա: Հայաստանի եւ Բելառուսի մարզիկները վիկտորինային մասնակցեցին միասնական թիմով եւ 10 մասնակիցների մեջ գրավեցին երրորդ տեղը՝ 45 հարցից ճիշտ պատասխանելով 42-ին:

Ֆորումի վերջում պատանի մարզիկների համար անցկացվեց 5 ժամանոց մշակութային տուր՝ Մոսկվա գետով, որտեղ նրանք ծանոթացան Մոսկվայի պատմությանը: Ֆորումի ավարտից հետո հայ մարզիկները վերադարձան Հայաստան: 


 

Լրահոս

Դիտել ավելին