Կարևոր իրադարձություններ

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք

03 Հունիս, 2019 11:00
Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը:

Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:

Մինչ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնցով 17-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:

Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին