Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի հավաքականը մեկնարկային խաղում հաղթել է Սապմիի ընտրանուն

02 Հունիս, 2019 23:22
Արցախի հավաքականը մեկնարկային խաղում հաղթել է Սապմիի ընտրանուն

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը: Հանդիպման հաշիվն է 3-2՝ հօգուտ Արցախի: Այս մասին գրում է «Արցախպրեսը»:

 Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից:

«Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:

 Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Ս. Գաբրիելյանը:

Իր խոսքում Արցախի հավաքականի 20 համարի ֆուտբոլիստ, առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:

«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Ն. Մկրտչյանը:

Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հյուրեր և այլք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին