Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

«168 ժամ». Նմանատիպ հարցերը ժողովուրդները չեն որոշ­ում, պետք չէ հատուկ հնարքներ գործադրել, որ պատասխանատվությունը ժողովրդի ուսերին դրվի. Վ. Բալասանյանը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին

01 Հունիս, 2019 10:00
«168 ժամ». Նմանատիպ հարցերը ժողովուրդները չեն որոշ­ում, պետք չէ հատուկ հնարքներ գործադրել, որ պատասխանատվությունը ժողովրդի ուսերին դրվի. Վ. Բալասանյանը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին

«Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա լարվածությունը իրականում կա՞: Մեր թղթակցի հարցին ի պա­տասխան՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ասել է. «Լարվածությունը միանշա­նակ կա, պետք չէ ստել ու բացառել: Ասեմ ավելին՝ այդ լարվածությունն Արցախի իշ­խանությունները չեն ստեղծել, դեռևս 2018թ. մայիսի 8-ին, երբ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, ու հաջորդ օրը՝ եռատոնի կապակցությամբ եկավ Ստեփանակերտ, մենք շատ ջերմ ըն­դունելություն ենք ցույց տվել Արցախ այ­ցելած նորընտիր վարչապետին: 

Եվ այդ օրն Արցախի իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստած՝ բազմաթիվ օրա­կարգային հարցերի շուրջ քննարկումների ժամանակ չի շոշափվել մի հարց կամ որևէ թեմա, որով մենք հակադրվել ենք հայաստանյան իշխանությունների արտահայտած կամքին կամ ձեռնպահ դիրքորոշում ենք ցույց տվել: Նույն կերպ ջերմությունը շարունակվել է նաև հետագա հանդիպում­ների ժամանակ: Իսկ թե ինչ հիմքով է Ստե­փանակերտ կատարած վերջին այցից հե­տո վարչապետ Փաշինյանը հայտարա­րում, որ դավադիր ուժեր է տեսնում, որոնք հող հանձնելու տրամադրվածություն ու­նեն, և այլն, և այլն... մեզ համար ընկալելի չէ: Եթե այդ դավադիր ուժերին իրականում վարչապետն իսկապես բացահայտել է, ապա ես բացառում եմ, որ նրանք Արցա­խում են, բացառում եմ նաև, որ այդ ուժերն այնքան կարողություն ունեն, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող են հրահրել, ընդհուպ՝ ունենանք տարածքային կո­րուստներ: Ես ուղղակի 100 տոկոսով բա­ցառում եմ այս ամենը»:

Հարցին էլ, թե ՀՀ իշխանությունների՝ Ղա­րաբաղյան հակամարտության լուծման

բանաձևը որքանո՞վ է Ձեզ համար ընդու­նելի տարբերակ, երբ ասում են՝ բանակցությունները պիտի լինեն բաց, և Ղարաբաղի ճակատագիրը պիտի ժողովուրդը որոշի: Դիվանագիտությունը կարո՞ղ է բաց լինել, կամ, ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդի՝ որոշում կայացնելու մոտեցումը, Բալասանյանը հակադարձել է. «Նմանատիպ հարցեր երբևիցե ժողովուրդները չեն որոշ­ում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ժողո­վուրդը բանակցություններ վարի, արդ­յունք տա... «ժողովուրդն է որոշում»՝ այդ­պիսի հասկացություն չկա: Ժողովուրդն արդեն իսկ ընտրության քվեով իր վստա­հությունը հայտնել է օրվա իշխանություն­ներին, կնշանակի՝ նա հենց այդ իշխանու­թյանն է արտոնել՝ առաջին դեմքով զբաղ­վել իր երկրի հարցերով, այդ թվում՝ ներքին և արտաքին քաղաքականության, տնտե­սական հարցերով: Այնպես որ, հատուկ հնարքներ գործի դնել չի կարելի, միայն իրենց վրայից պատասխանատվության դաշտը տեղափոխեն ժողովրդի ուսերին:

Սա ընդամենը փորձ է պետության անվտանգության պատասխանատվությունն իրենցից հեռու պահելու համար, ինչը սխալ է: Եթե բանակցություններն ավարտվեն, ու այն փաստաթուղթը, որը կամ վերջնական և ընդունելի կլինի երկրի ղեկավարների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների համար, կդրվի նաև ժողովրդի սեղանին, որպեսզի նա իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով, սա է տարբերակը ժողովրդի կամարտահայտման, մյուս տարբերակները, հաշվեք, թե ձախողված են: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բայց երևի այս գործընթացը չէ, որ նկատի է առնվում իրականում, երբ ասվում է, թե ժողովուրդը պիտի որոշի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին