Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

«168 ժամ». Վիճակագրական տվյալներով՝ ամենուրեք բարձր աճեր են. պարզվում է, սակայն, իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից

30 Մայիս, 2019 09:03
«168 ժամ». Վիճակագրական տվյալներով՝ ամենուրեք բարձր աճեր են. պարզվում է, սակայն, իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից

«Վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով առաջ է գնում. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ընդհուպ մինչև 9,2 տոկոս ակտիվություն։

Արդյունքում` տարեսկզբի չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը հասել է 7 տոկոսի։ Առաջին եռամսյակի նկատմամբ ցուցանիշը նույնիսկ 0,5 տոկոսով բարելավվել է։

Ամենուրեք բարձր աճեր են։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ նույնիսկ արդյունաբերությունն է երկնիշ աճ գրանցել։ Անկումից դուրս է եկել արտաքին առևտուրը. ավելացել է ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Առևտրի և ծառայությունների ոլորտում ևս բարձր ակտիվություն է։

Թվում է, թե զարգացումները լիովին տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ։ Պարզվում է, սակայն, այդպես չէ։ Իրավիճակն այնքան էլ լավ չէ, որքան երևում է առաջին հայացքից։

Մասնավորապես, մարտի համեմատ տնտեսական ակտիվությունն ապրիլին նվազել է։ Այլ կերպ ասած՝ անկում է գրանցվել։ Այն կազմել է 0,3 տոկոս։

Անկումը գուցե մեծ չէ, գուցե գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, բայց այն, ինչ կա, արդեն լավ չէ։ Հատկապես որ, տնտեսական տարվա խորանալուն զուգընթաց՝ զարգացումները սովորաբար ակտիվանում են և ոչ թե՝ նահանջում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝արձանագրված միտումը չի կարող չմտահոգել։ Առավել ևս, որ դա արտահայտվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտարկված հետընթացներով։

Արդյունաբերությունն ապրիլին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է 3 տոկոսով։ Շինարարության անկումը հասնում է գրեթե 11 տոկոսի։ Որքան էլ կարող է զարմանալի լինել, բայց նվազել է նաև ներքին առևտրի շրջանառությունը, որը նախորդ ամիսներին բավական բարձր է եղել։

Պատկերացնելու համար ասենք, որ փետրվարին՝ հունվարի համեմատ, առևտրի ծավալն ավելացել էր 19 տոկոսով, մարտին` փետրվարի համեմատ 6,7 տոկոսով։ Արդեն ապրիլին առևտուրը նախորդ ամսվանից 1,8 տոկոսով պակասել է։

Գրեթե աճ չի եղել ծառայությունների ոլորտում։ Այն կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,3 տոկոսով։

Այս պայմաններում գուցե կարող է զարմանալի թվալ, որ երկարաժամկետ հատվածում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների բարելավում։ Բայց զարմանալ պետք չէ։ Պետք է ենթադրել, որ դրա վրա ազդել է անցած տարվա տնտեսական իրավիճակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին