Կարևոր իրադարձություններ

Գողերն աշակերտներ էին. դպրոցում կատարված գողությունը բացահայտվել է

29 Մայիս, 2019 22:54
Գողերն աշակերտներ էին. դպրոցում կատարված գողությունը բացահայտվել է

Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք սովորում են տասներրորդ դասարանում։ Պատանիները ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին