Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է տալու ն Ստեփանակերտում նախատեսված «Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը»

29 Մայիս, 2019 13:50
Հեղինակ՝ Արա Պապյան
Ի՞նչ է տալու ն Ստեփանակերտում նախատեսված «Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը»

 

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ֆուտբոլից բան չեմ հասկանում, բայց քաղաքականությունից կարծես մի քիչ հասկանում եմ: Հիմա թող մեկն ինձ բացատրի՝ ի՞նչ է տալու հունիսին Ստեփանակերտում նախատեսված, երևի նաև մեծ ծախսսեր պահանջող, այսպես կոչված ՛՛Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը՛՛:

Իմ կարծիքով դա ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար ու վտանգավոր, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի հարցը դրվում է ներքոհիշյալ հակամարտությունների և, այսպես կոչված, երկրների հետ նույն հարթության վրա: Բացի հասարակության աչքում մեր պայքարի վարկաբեկումից և հաղթանակի իրավական հիմքերը խաթարելուց՝ դա ոչինչ չի տալու: 

Առդիր ՛՛մասնակից երկրների՛՛ ցանկը: 

A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա
»:

 

Լրահոս

Դիտել ավելին