Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Բերդով չէր անցել , այդ մեկն էլ անցավ.մանրամասներ փակ հանդիպումից

29 Մայիս, 2019 09:09
 «Հրապարակ». Բերդով չէր անցել , այդ մեկն էլ անցավ.մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում», բավականին կարճ է տեւել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա  շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Նաեւ ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։ Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, եւ Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին