Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ներքին խմորումներ. ՀՀ-ԵՄ երկկողմանի պլատֆորմ ստեղծելու ձևաչափից քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են

29 Մայիս, 2019 08:25
«Ժողովուրդ». Ներքին խմորումներ. ՀՀ-ԵՄ երկկողմանի պլատֆորմ ստեղծելու ձևաչափից քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից: 

Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատ­ֆորմի անդամները պետք է 9-ական լինեն՝ 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը՝ արհմիու­թյուններից և 3-ը՝ գործատուների կազմակերպություններից: 

Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին