Կարևոր իրադարձություններ

Սպիտակ, կասկածելի փոշենման զանգված եւ բաժանորդային քարտ ՔԿՀ բերված թխվածքաբլիթներում

27 Մայիս, 2019 21:01
Սպիտակ, կասկածելի փոշենման զանգված եւ բաժանորդային քարտ ՔԿՀ բերված թխվածքաբլիթներում

Մայիսի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերել են սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկ բերված կալանավորված անձ Ա. Գ.-ի խուզարկությամբ սափրող սարքի պատյանում պատրաստված թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին