Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է

27 Մայիս, 2019 15:34
Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից:Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ նշելով, որ տեղեկությունը  իրենց  զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին՝ մեկնել արտեկիր՝ բուժման նպատակով»,- ասաց Գալստյանը:

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե տեսողությունը չի դավաճանում՝ Վիեննայի օդանավակայանում տեսել է Ալեքսանդր Սարգսյանին:

Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին