Կարևոր իրադարձություններ

«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին

27 Մայիս, 2019 13:50
«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին

ՀՀ վարչապետի  կինը` Աննա Հակոբյանը այսօր կայացած ասուլիսի ընթացքում մեկնաբանեց ԶԼՄ–ներում տարածված լուրերն իր որդու` Երևան գալու մասին։

Ըստ նրա՝ իր որդին  զինվոր ընկերների հետ եկել է Երևան վերապատրաստման և շուտով կվերադառնա Արցախ։ 

«Երևան գալը ոչ մի բանի հետ կապ չունի, նա վերադառնալու է Լեռնային Ղարաբաղ և շարունակելու է ծառայությունը։ Դա առաջին դեպքը չէ։ Մեր տղան ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, նրա ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում իր զինվոր ընկերների ծառայությունից», – ասաց Հակոբյանը։

Աննա Հակոբյանի  խոսքով` Աշոտը օրենքով նախատեսված կարգով արձակուրդի շրջանակում մեկ օր անցկացրել է տանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին