Կարևոր իրադարձություններ

Մինչև 20 հազար դրամի տուգանք՝ փողոցներում ոգելից խմիչք օգտագործելու համար

26 Մայիս, 2019 16:15
Մինչև 20 հազար դրամի տուգանք՝ փողոցներում ոգելից խմիչք օգտագործելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175-րդ հոդվածը սահմանում է, որ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով առաջացնում են տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:

Վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

 

Լրահոս

Դիտել ավելին