Կարևոր իրադարձություններ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

26 Մայիս, 2019 13:15
Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է. վերջինս երեկ բռնության կոչերով է հանդես եկել՝ հայտարարելով. «Էսօր, որ Բակոենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեն՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրերանկիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու... ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխներ քարով ցխենք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին