Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    540
    548

  • RUB

    7,53
    7,73

Կարևոր իրադարձություններ

 

Դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով. «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյան

26 Մայիս, 2019 13:04
Դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով. «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտոնապես դիմել ենք Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարսգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։ Սա զանգվածային լրատվամիջոցներով կատարված հայտարարություն է հանցագործության մասին, որին օրենքով իրավապահները պարտավոր են ընթացք տալ։ Հաղորդում հանցագործության մասին. 2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26. «Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին